Նաիրիտցիներն այսօր կրկին բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց՝ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման պահանջով: «Նաիրիտ» գործարանի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը նշեց. «Կարող է ձեռքներս գցում ենք փրփուրներին, բայց հավատում ենք, որ այնուամենայնիվ Կառավարությունն այնքան ողջախոհ կգտնվի, որ կհասկանա, թե «Նաիրիտ»-ի վերագործակելն ինչ նշանակություն կունենա Հայաստանի համար: Կառավարությունը հակված է «Նաիրիտ»-ը վերագործարկելուն»:









































