Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Մեքսիկայի դաշնային ուժերը ձերբակալել են «Հալիսկո-Նոր սերունդ» խոշոր կարտելի ղեկավարության երկրորդ անդամին՝ Իվան Կասարին Մոլինին, որին կասկածում են այս տարվա մայիսի 1-ին Հալիսկո նահանգում մարտական ուղղաթիռի վրա հարձակում իրականացնելու համար։ Այդ մասին հայտարարել է Մեքսիկայի ոստիկանության ներկայացուցիչ Էնրիկե Գալինդոն։
Ձերբակալվածին մեղադրում են Հալիսկո և Վերակրուս նահանգներում թմրանյութերի առևտրի, դրամաշորթությունների, սպանությունների, վառելիքի առևանգման համար։ Գալինդոն ընդգծել է, որ Մոլինին ձերբակալել են Տլախոմուլկոն քաղաքում։








































