Պենտագոնի կառուցվածքում ստեղծվում է հատուկ Թվային պաշտպանական ծառայություն, որի հանձնարարությունների մեջ է մտնում նորագույն տեխնոլոգիաների մշակումը ԱՄՆ զինված ուժերի համար: Այս և մի շարք այլ նոր ծրագրերի մասին նոյեմբերի 18-ին պատմել է պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք ցանկանում ենք պաշտպանության նախարարությունում աշխատանքի ներգրավել նորարարական ոլորտի լավագույն մասնագետների»,- ասել է Քարթերը՝ ելույթ ունենալով Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում: Նրա խոսքով՝ «դրա համար ստեղծվում է Թվային պաշտպանական ծառայություն, որը թույլ կտա մասնագետների ներգրավել առավել բարդ խնդիրների լուծման համար»:
Քարթերը հայտնել Է, որ այդ ծրագրի, ինչպես նաև մի շարք այլ նոր տեխնոլոգիական նախագծերի շրջանակներում Պենտագոն աշխատանքի են անցնում բարձրաստիճան աշխատակիցներ, որոնք փորձ ունեն պրոֆիլային ընկերություններում, մասնավորապես Google-ում։







































