Իրանի իշխանությունները սկսել են շահագործումից հանել ուրանի հարստացման ցենտրիֆուգերը` Իրանի միջուկային ծրագրի պայմանավորվածությունների շրջանակում, հայտնել է АP գործակալությունը՝ հղում անելով ԱԷՄԳ-ի կոնֆիդենցիալ զեկույցին:
Համաձայն զեկույցի` Թեհրանն ապամոնտաժել է ընդամենը 4.5 հազար ցենտրիֆուգ Նաթանզե և Ֆորդո օբյեկտներում: Սակայն Իրանը դեռևս պետք է ապամոնտաժի մոտ 10 հազար ցենտրիֆուգ:
Միաժամանակ, ԱԷՄԳ-ն նշել է Իրանի հարստացված ուրանի պաշարների մեծացման մասին, չնայած պայմանավորվածություններում ենթադրվում է այդ պաշարների արմատական կրճատում:
Associated Press գործակալությունը գաղտնիության պայմաններում բերում է 2 դիվանագետների կարծիքը, համաձայն որի չնայած Իրանը հազարավոր ցենտրիֆուգերի աշխատանքը դադարեցրել է, սակայն դրանք գտնվում են սպասման ռեժիմում, և կարող են շատ արագ կրկին շահագործվել:









































