Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեդիայի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է Շվեդիայի համար ահաբեկչության վտանգի մակարդակի բարձրացման մասին։
Այն չորրորդ մակարդակից հասցվել է հինգերորդի։ Գերատեսչությունը հայտարարել է, որ կոնկրետ տեղեկատվություն է ստացել առկա սպառնալիքի մասին, և որոշել է գործել հակաահաբեկչական աշխատանքի շրջանակներում։ Գերատեսչությունը չի հայտնել, թե ինչ տեղեկատվություն է ստացել։ Ակնկալվում է, որ մանրամասների մասին կհաղորդվի ավելի ուշ։




































