Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչությունները եղել են միայն սկիզբը։ Ծայրահեղականները պլանավորել էին ահաբեկչություններ իրականացնել նաև Փարիզում գտնվող Շառլ դե Գոլի անվան օդանավակայանում ու փարիզյան «Կատր տան» առևտրի կենտրոնում։
Ահաբեկչությունների նախապատրաստությունը գտնվել է վերջնական փուլում։ Ծայրահեղականների պլանները խափանել է ֆրանսիական ոստիկանությունը, որը Փարիզի արվարձան Սեն Դենիում հատուկ գործողություն է պատրաստել ահաբեկչություններ պլանավորող խմբի դեմ։










































