ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը գլխավոր ֆինանսական փաստաթղթի շուրջ իր դիտարկումները ներկայացրեց և հարկ համարեց հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է. «Ուստի պետական բյուջեն նախևառաջ պետք է ունենա սոցիալական ուղղվածություն, սակայն ներկայացված մակրոտնտեսական ցուցանիշները վկայում են տնտեսության հետընթացի մասին: Նույնիսկ եթե 2,2 տնտեսական աճը իրականություն դառնա, դա բավարար չէ որևէ խնդիր լուծելու համար»:
«Մեր երկրում օրեցօր հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն՝ ավելի աղքատանում: Երկրում ծանր սոցիալական խնդիրների առկայության պայմաններում հասունանում է սոցիալական պայթյուն»,- նշեց Ի. Խաչատրյանը և Կառավարությանը կոչ արեց վարել իրատեսական քաղաքականություն:








































