Լարախաղաց Ռեջինալդո Գոմեսը Բրազիլիայում Ֆումասա ջրվեժի մոտ անդունդի վրայով անցել է լարի վրայով այն պահին, երբ ջրի վերևում ծիածան է հայտնվել: The Mirror-ի հաղորդմամբ՝ 34-ամյա լարախաղացն անցումը կատարել է նոյեմբերի 15-ին:
Էքստրեմալը նշել է, որ այդպիսի հնարքի ժամանակ գլխավորը հանգիստ մնալն է: Նա ասել է, որ իրեն մշտապես շեղել են հարևանությամբ թռչող ծիծեռնակները, ջրվեժի աղմուկը և քամին, ինչի պատճառով դժվար է եղել կենտրոնանալ, սակայն ինքն աշխատել է անտեսել շրջապատող ձայները:
Գոմեսի խոսքով՝ ինքը հիացել է բարձրությունից բացվող գեղեցիկ տեսարաններով:










































