Չինաստանը նախկինի պես բանտարկյալների օրգաններն օգտագործում է փոխպատվաստման համար՝ չնայած առողջապահության նախարարության ներկայացուցչի նախորդ տարիների հայտարարություններին, թե երկրում կհրաժարվեն այդ պրակտիկայից: Այս մասին գրում է The New York Times-ը:
Չինացի բժիշկների և գիտնականների հայտարարությունների համաձայն՝ դա տեղի է ունենում քաղաքական գործիչների լիակատար աջակցությամբ: Այդպիսով՝ առողջապահության նախարարի նախկին տեղակալ Հուանգ Ցզեֆուի նախորդ տարվա հայտարարությունը, թե Չինաստանն այլևս չի շահագործում կալանավորներին, պարզապես «կառավարչական հնարք» է եղել՝ նշում է պարբերականը:
Համաշխարհային բժշկական ասոցիացիան ակտիվորեն դեմ է հանդես գալիս բանտարկյալների օրգանների օգտագործմանը այն երկրներում, որտեղ թույլատրված է մահապատիժը: Ըստ ասոցիացիայի ներկայացուցիչների՝ նման դեպքերում ոչ մի երաշխիք չկա, որ օրգանների դոնորությունն իսկապես կամավոր է եղել:








































