Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆիզիկոսներին առաջին անգամ հաջողվել է լազերի միջոցով հեղուկը սառեցնել մինչև չափազանց ցածր ջերմաստիճանի, ինչը նրանց հնարավորություն կտա հովացնել միկրոսխեմաներն ու մարդու օրգանիզմի կամ ուղեղի բջիջները։
Այդ մասին նշված է Proceedings of the National Academy of Sciences պարբերականում հրապարակված հոդվածում։
Վաշինգտոնում գտնվող Սիեթլի համալսարանը ներկայացնող Փիթեր Պաուցաուսկին հայտարարել է, որ լազերը կարող է օգտագործվել նաև նորմալ պայմաններում ջուրը սառեցնելու համար։ Նա ընդգծել է, որ մինչ այս նման հնարավորությունը կասկածի տակ էր, քանի որ ջուրը սովորաբար տաքանում է, երբ նրա միջով լույս է անցնում։
Հովացման լազերային համակարգերը լայնորեն օգտագործվում են միջուկային ֆիզիկայում ու միկրոաշխարհի քվանտային յուրահատկությունների հետազոտությունում։









































