Վերջին ընտրություններում ընդդիմադիր քառյակի հետ միասին ընտրակեղծիքների դեմ պայքարող ՀՅԴ-ն այժմ իշխանության հետ «այո» է քարոզում։ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից մեր թղթակիցը հետաքրրքվել է, թե եթե այս անգամ էլ իշխանությունը դիմի կեղծիքների, հնարավո՞ր է դաշնակցությունը լռի։ «Եթե կեղծիքներ լինեն, մենք կանխելու ենք մեր հնարավորություններով, մեր հայտարարություններով: Մենք չենք կարծում, որ մեր դաշնակից ՀՀԿ-ն որոշել է կեղծիքներ անել, և մենք համաձայնել ենք նման ձևով համագործակցել»,- «Առաջին լրատվական»-ին հավաստիացրեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա նաև ասաց, որ կհամագործակցեն նաև ընդդիմության հետ. «Մենք բոլորի հետ ենք համագործակցում, ովքեր պայքարում են կեղծիքների դեմ: Ամեն ընտրությունից հետո մենք մեր անկեղծ գնահատականն ենք տվել»: Խնդիրն այն է, սակայն, որ «ոչ»-ի կողմնակիցները չեն վստահում ՀՅԴ-ին
«Ոչ»-ի կողմնակիցներին Ա. Ռուստամյանը խորհուրդ տվեց նախ համախմբվել, միմյանց վստահել, հետո նոր փորձեն ուրիշներին վստահելու կամ չվստահելու իրավունք վաստակել:
Մանրամասները դիտեք տեսանյութում։