ԱՄՆ-ի համար այժմ ավելի մեծ վտանգ են ներկայացնում ԴԱԻՇ-ի միայնակ ահաբեկիչները: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը:
Որպես օրինակ Քարթերը բերել է Թեննեսի նահանգում զինակոչման կենտրոնի վրա այս տարվա հուլիսին կատարված հարձակումը:
Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ում ահաբեկիչների հնարավորություններն ավելի փոքր են, քան Եվրոպայում, քանի որ Ամերիկայում չկան ահաբեկչական հակումներով բնակիչներ, ինչպես եվրոպական որոշ երկրներում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քարթերը հանդես է եկել Ֆրանսիայի համար ԴԱԻՇ-ի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանցման սահմանափակումների թուլացման օգտին:










































