Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը չի համարում, որ ԵՄ քաղաքականության մեջ անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել՝ Փարիզում կատարված հարձակումների լույսի ներքո։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Թուրքիայում G20-ի գագաթնաժողովին ունեցած ելույթի ժամանակ Յունկերն ընդգծել է, որ Փարիզում հարձակում իրականացրած անձինք եղել են առաջին հերթին հանցագործներ, ոչ թե փախստականներ։
Այնուհանդերձ, Լեհաստանի և Սլովակիայի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր չեն իրականացնել եվրոպական համաձայնագիրը, որով նրանք պարտավորվում են ընդունել տասնյակ հազարավոր փախստականների, ովքեր վերջին ամիսներին ԵՄ են ժամանել Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից։









































