Իտալական «Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին վնասվածքի պատճառով բաց կթողնի 10-15 օր, տեղեկացնում է Football-italia.net-ը:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը մկանային վնասվածք ունի: Այսօր Բլաշչիկովսկին կվերադառնա Իտալիա և խորացված բուժզննում կանցնի:
Հիշեցնենք, որ Լեհաստանի ընտրանու կիսապաշտպանը «Ֆիորենտինա»-ում հանդես է գալիս վարձավճարով: Վերջինիս տրանսֆերային իրավունքները պատկանում են Դորտմունդի «Բորուսիա»-ին:







































