Եթե Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ետևում իրոք կանգնած է ԴԱԻՇ-ը, ապա Փարիզի կենտրոնում ահաբեկչությունների շարքը փաստում է խմբավորման նպատակների փոփոխության մասին, որոնք հիմա ձևավորվում են Արևմուտքում, գրում է The Wall Street Journal-ը:
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ այսպիսի շրջադարձը նախատեսում է Եվրոպայի և ԱՄՆ-ի քաղաքացիների համար սպառնալիքների աստիճանի կտրուկ բարձրացում:
«Այդուհանդերձ, ԴԱԻՇ-ը շատ ավելի անտրամաբանական է նպատակակետերի ընտրության հարցում, քան «Ալ-Քաիդա»-ն. ԴԱԻՇ-ն Արևմուտքում գրեթե բոլորին է համարում իր օրինական որսը»,- ասվում է հոդվածում:







































