Ֆրանսիայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, հանրության համար փակ է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով: Այս մասին հայտնում է France Presse-ը:
«Էյֆելյան աշտարակը փակվել է ուրբաթ երեկոյան»,- գործակալությանը հայտնել է աշտարակը սպասարկող ընկերության ներկայացուցիչը:
Հաղորդվում է, որ աշտարակը, որտեղ օրական այցելում է 15-20 հազար զբոսաշրջիկ, «փակ կլինի մինչև հաջորդ կարգադրությունը»:







































