Սիրիայում հակամարտության կարգավորման վերաբերյալ Չինաստանի առաջարկները ներառում են կետ լիակատար զինադադար սահմանելու վերաբերյալ: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Լի Բաոդունը Վիեննայում Սիրիայի հարցով բանակցություններից առաջ:
«Ակնկալում ենք այս հանդիպմանը հետագա առաջընթաց տեսնել,- ասել է նա:- Անցած շաբաթ Չինաստանը ներկայացրել է 4 քայլերից ռազմավարություն դեպի կարգավորում շարժվելու ուղղությամբ: Դրանցից մեկն է՝ անհրաժեշտ է լիակատար զինադադարը»:








































