Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Թուրքիայի նոր կառավարությունը սեղմ ժամկետում կկարողանա մշակել «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի առանցքային ասպեկտները։
Պուտինը նշել է, որ այդ համաձայնագիրն իրավական հիմք է ստեղծելու նախագծի իրագործման համար, և որ իրենք այն թուրքական կողմին փոխանցել են դեռևս ընթացիկ տարվա հուլիսին։
Պուտինն ընդգծել է, որ բանակցային գործընթացի տեմպերի վրա, անխոս, ազդել է նաև Թուրքիայում ընտրությունների շեմին ստեղծված քաղաքական իրավիճակը. «Մենք ըմբռնումով ենք մոտեցել դրան և չենք փորձել առաջ ընկնել ժամանակից»։









































