Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Անձնական անվտանգության խորհուրդ

Թեև Հայաստանում Անվտանգության խորհրդի քարտուղար չկա, բայց խորհուրդ փաստորեն կա, և երեկ Սերժ Սարգսյանը այդ խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու համար սեպտեմբերի սկզբին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ մեծ ծավալի զորավարժությունների արդյունքները:

Հայաստանում անցկացվեցին «Շանթ-2015» զորավարժությունները, որին մասնակից էին դարձել մինչև անգամ պետական կառույցների շարքային աշխատակիցները: Եվ ահա այս զորավարժության արդյունքները քննարկելու համար էլ հավաքվել է Անվտանգության խորհուրդը: Սերժ Սարգսյանն արդյունքները գնահատել է դրական, սակայն հետաքրքրական է, թե արդյոք խորհուրդն իսկապե՞ս հավաքվել էր այդ առիթով, կամ ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում՝ «բայց իրենք դրա՞ համար էին հավաքվել», թե՞ «Շանթ-2015»-ն ընդամենը, այսպես ասած, քողարկում էր ԱԽ նիստի իրական բովանդակությունը:

Համենայնդեպս, Անվտանգության խորհուրդը նոյեմբերի 12-ին հավաքվել է բավական հետաքրքիր աշխարհաքաղաքական մի ժամանակաշրջանում, որտեղ և Հայաստանի շուրջ տեղի ունեցող բավական առանցքային զարգացումներ են, և զարգացումներ, որոնք անմիջականորեն առնչվում են Հայաստանին:

Պատկերացնելու համար ընդամենը կարող ենք մի փոքր արձանագրում անել: Միայն նոյեմբերի 12-ին, երբ Հայաստանում Սերժ Սարգսյանն ԱԽ նիստ է անցկացրել, տեղի է ունեցել այլ երկու ուշագրավ և մեկ ողբերգական իրադարձություն. Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում հակառակորդի կրակոցից զոհվել է երկու հայ զինծառայող, դրանից ժամեր առաջ Մոսկվայում ասուլիս է տվել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու արել մի հայտարարություն, որը ուղղակի կարող է Ղարաբաղը և Հայաստանը դարձնել միջազգային ահաբեկչության թիրախ: Բակո Սահակյանը հայտարարել էր, որ Ստեփանակերտը պատրաստ է իր նորակառույց օդանավակայանը ՌԴ ռազմական ավիացիայի հակաահաբեկչական գործողությունների համար տրամադրելու հարց քննարկել: Եվ վերջապես երրորդ իրադարձությունը` Մինսկի խմբի համանախագահ եռյակը հանդես է եկել հայտարարությամբ և վտանգավոր ու անընդունելի համարել համանախագահության ֆորմատը փոխելու փորձերը՝ իհարկե, առանց մանրամասնելու, թե ով է հատկապես փորձում:

Եվ ահա երեք իրադարձություններ միայն մեկ օրում, ու այդ օրը Սերժ Սարգսյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում և պաշտոնական տեղեկությամբ՝ քննարկում «Շանթ-2015» զորավարժությունների ընթացքը: Կասկածից վեր է, որ ԱԽ նիստում քննարկման արժանի հրատապ թեմաները, մեղմ ասած, շատ են, և թերևս կարիք չկա ևս մեկ անգամ թվարկելու այն զարգացումները, որ տեղի են ունեցել և ունենում սեպտեմբեր-նոյեմբեր շրջանում ընդհանրապես՝ և Կովկասում, և Մերձավոր Արևելքում, ազդելով նաև կովկասյան իրավիճակի վրա:

Ինչպես է այս ամենին արձագանքում հայաստանյան իշխանական «էլիտան», ինչ են քննարկում Անվտանգության խորհրդում՝ զորավարժության արդյունքներից բացի: Այս ամենի մասին Հայաստանի հասարակությունը տեղեկատվություն չունի և թերևս չի էլ ունենա, բայց գուցե արդեն դրա կարիքն էլ չկա, քանի որ տեղեկատվության աղբյուր է կյանքն ինքնին: Եվ դատելով այդ կյանքից, դրա տնտեսական, հասարակական, քաղաքական իրավիճակներից՝ Հայաստանի իշխանությունը կարող է լինել լոկ արձանագրողի դերում, եթե, իհարկե, գոնե արձանագրումներ արվում են:

Մյուս կողմից, սակայն, հարց է, թե ինչերն են արձանագրվում՝ ստեղծված բարդագույն արտաքին միջավայրի պայմաններում անձնական ռիսկե՞րը, այդ թվում՝ անձնական տնտեսական ռիսկերը, թե՞ պետական մարտահրավերները, պետության համար անհրաժեշտ գործողությունները: Եվ եթե նկատի ենք ունենում այն, որ կառավարությունը բացահայտորեն հայտարարում է հասարակությանը, որ վատ է լինելու, ու դրանից հետո Անվտանգության խորհրդում քննարկվում է զորավարժության, ոչ թե կառավարության հարցը, ապա պարզ է դառնում, որ քննարկվող հարցերն արդեն պետք է լինեն անձնական, ոչ թե ազգային անվտանգության վերաբերյալ:

Համենայնդեպս, ակնհայտ է, որ ներկայումս պարզապես անհնար է Հայաստանի պետական մարտահրավերները քննարկել լոկ այն կազմով, որը նստում է Սերժ Սարգսյանի գլխավորած սեղանի շուրջ: Այդ կազմն ազգային, պետական նշանակության խնդիրներ ոչ միայն քննարկել, այլ անգամ պատկերացնել ունակ չէ, քանզի պատկերացնելու դեպքում իսկ ակնհայտ է, որ Հայաստանի շուրջ ստեղծված վիճակն ու մարտահրավերները պահանջում են համազգային խորհուրդ՝ բառի բուն իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում