Միգրացիոն ճգնաժամի պատճառով Գերմանիան որոշում է ընդունել հոկտեմբերի վերջին երկրի սահմաններին սահմանված վերահսկողությունը երկարաձգել մինչև փետրվարի կեսը: Այս մասին հայտնում է Foreign Policy-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ ղեկավարին: Սահմանային վերահսկողությունը նոյեմբերի 14-ից կերկարաձգվի 3 ամսով Շենգենյան օրենսգրքի՝ սահմանների մասին 23 և 24 հոդվածների հիման վրա:
Բեռլինը սահմանային վերահսկողություն է սահմանել սեպտեմբերի կեսին և հետո բազմիցս երկարաձգել է այն մեկ ամսով Շենգենյան օրենսգրքի գործընթացի հիման վրա: Հիմա Գերմանիայի իշխանությունները այլ գործընթացների ևս դիմում են, որոնք հնարավորություն են տալիս մինչև 2 տարով չեղարկել ազատ տեղաշարժի կանոնները:






































