Google ամերիկյան կոնցեռնի ինքնակառավարվող մեքենան Կալիֆոռնիայի ոստիկանության կողմից տուգանվել է չափազանց դանդաղ երթևեկելու համար։ Այս մասին ասվում է նախագծի պաշտոնական բլոգում՝ փոխանցում է Gazeta.ru-ն։
Մեքենան ընթացել է 40 կմ/ժամ արագությամբ՝ անվտանգության նկատառումներով։ Նման դանդաղ ընթացքը գրանցվել է ճանապարհներին, որտեղ թույլատրված է արագության ավելի բարձր ռեժիմ։
Google-ը հպարտանում է, որ 1.9 մլն կմ ավտոնոմ երթևեկի ընթացքում, ինչը համապատասխանում է 90 տարվա ընթացքում մարդու կողմից ավտովարմանը, սա ինքնակառավարվող մեքենայի առաջին տուգանքն է։









































