Սիրիայի Ռաքքա քաղաքի շրջանում ամերիկյան անօդաչուն նոյեմբերի 12-ին հարված է հասցրել, որի թիրախը եղել է ԴԱԻՇ-ի դահիճ Մոհամեդ Էմվազին՝ հայտնի որպես Ջիհադի Ջոն: Այս մասին հայտնել է The Washington Post-ը: Ահաբեկչի ճակատագրի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:
ԴԱԻՇ-ում սարսափ տարածելու նպատակով տարածված է մահապատիժները համացանցով ցուցադրելու պրակտիկան: Այդ դահիճներից առավել հայտնի է Ջիհադի Ջոնը: Նրա հեղինակային տեսանյութերը տեղադրված են համացանցում:
Ջիհադի Ջոնը ներկայումս աշխարհի ամենաորոնվող հանցագործներից է, ում գլխի համար նշանակված է 9.4 միլիոն դոլար: Օգոստոսին զինյալը, ով նախկինում ապրել է Մեծ Բրիտանիայում, խոստացել էր վերադառնալ Մառախլապատ Ալբիոն և շարունակել «գլուխներ կտրել»:







































