Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Դամասկոսում անհնար է պայքարել ահաբեկչության դեմ առանց հզոր կենտրոնացված կառավարության, հաղորդում է mehrnews-ը:
«Սիրիայի հարցը ոչ թե որոշակի անձնավորության հարց է, այլ ամբողջ ժողովրդի: Դա Սիրիայի անվտանգության և կայունության, տեղահանվողների, հումանիտար ճգնաժամի և ահաբեկչության հարց է»,- նշել է նա:
«Իրանը ցանկանում է անվտանգության վերադարձ և ահաբեկչության դեմ հաղթանակ: Մենք ցանկանում ենք Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանում և ընտրությունների համար պայմանների ապահովում: Մենք հանդես ենք գալիս այն բանի կողմ, որ Սիրիայի ժողովուրդը որոշի իր ապագան»,- ասել է Ռոուհանին:
Իրանի նախագահը այժմ գտնվում է Ֆրանսիայում: Նա մտադիր է նաև այցելել Իտալիա: Ինչպես հայտնում է Politeka-ն, Իրանի և Ֆրանսիայի նախագահները պետք է հանդիպեն նոյեմբերի 17-ին: Ռոուհանին մտադիր է նաև հանդիպել խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ Իրանում ներդրումների մեծացման նպատակով:









































