Սմարթֆոնների տերերը կարող են սարքի էկրանին մեկ հպումով կերակրել սիրիացի փախստական երեխաներին ShareTheMeal բջջային հավելվածի շնորհիվ, որը մշակել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, և որն այսօր թողարկվել է աշխարհի երկրներում: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը՝ հղում անելով կազմակերպության մամլո ծառայությանը:
«Համատեղ ճաշը մարդկանց համար ամբողջ աշխարհում միասին հավաքվելու առիթ է: Համատեղ ուտելու թվային տարբերակը աշխարհում սովին վերջ տալու իրական միջոց է»,- մեկնաբանել է Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Երսարին Կուզինը:
Հավելվածից օգտվել կարելի է որտեղ և երբ ասես: Նույնիսկ փոքր նվիրատվությունը կարող է երեխայի օրվա սնունդ ապահովել: Նվիրատվությունները կուղղվեն սիրիացի փախստական երեխաների կարիքներին Հորդանանում, Պարենի համաշխարհային ծրագրի դպրոցական սննդի ծրագրի մասնակիցներին:
Անվճար հավելվածը հասանելի է iOS-ի և Android-ի օգտատերերի համար նոյեմբերի 12-ից:









































