Սիրիայի արևելքում հետ է մղվել Դեյր էր Զոր օդանավակայանի վրա զինյալների հարձակումը, ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչներ, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին հայտնել է Սիրիայի բանակի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ալի Մայհուբը:
«Դեյր էր Զոր օդանավակայանի կայազորը կանգնեցրել է ահաբեկիչների կողմից օդանավակայանի արևմտյան մասի պաշտպանությունը ճեղքելու փորձը: Ոչնչացվել են տասնյակ զինյալներ և 10 գնդացիրներով զինված ավտոմեքենաներ»,- ասել է գեներալը:







































