Քիմ Քարդաշյանն անկեղծորեն խոստովանել է, որ հղիության ընթացքում մոտ 24 կգ ավելորդ քաշ է հավաքել:
Իր միկրոբլոգում աստղը հայտնել է.
«Այսպիսով, գումարած 24 կգ այսօր…Եվ ևս 6 շաբաթ առջևում: Իմ բոլոր աշխատանքները ապարդյուն էին»:
Քիմն առաջին անգամ չէ, որ բողոքում է իր կազմվածքից: ավելի վաղ նա ասել էր, որ անհարմար է զգում նոր մարմնում:
Քիմը նաև հայտնել է, որ պատրաստ է հրաժարվել Գոհաբանության օրվա ավանդական ճաշից, որն այս տարի կնշվի նոյեմբերի 26-ին: Նա չի ուտի տապակած հնդկահավ և տոնական այլ ուտեստներ:
«Ես այնքան էլ չեմ սիրում Գոհաբանության օրվա ուտեստները: Ինձ դուր է գալիս ամբողջ ընտանիքով հավաքվելու, մեկ սեղանի շուրջ նստելու ավանդույթը, իսկ ուտելիքը` ոչ: Այնպես որ, ես առանց խնդրի կմնամ առանց հնդակահավի»,- ասել է Քիմը:











































