NRK հեռուստառադիոընկերության փոխանցմամբ՝ Նորվեգիայում բացվել է փախստականների համար նախատեսված խոշորագույն ճամբարը, որը կարող է ընդունել մինչև 600 փախստականի։ Այն գտնվում է Ֆինմարկ նահանգում՝ Ռուսաստանի սահմանից ոչ հեռու։
Համաձայն Նորվեգիայի ներգաղթի հարցերով վարչության տվյալների՝ Ռուսաստանի սահմանից Նորվեգիայի տարածք մուտք է գործել ավելի քան 4000 փախստական, և որ նրանց հոսքն օրեցօր աճում է։ Վարչությունում կանխատեսում են, որ տարեվերջին նրանց թիվը կհասնի մինչև 40.000-ի։
Ցայժմ Ֆինմարկում փախստականների համար գործում էր երկու ճամբար, որոնք այլևս ունակ չեն ընդունել բոլոր ցանկացողներին։







































