Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդ Իկեր Կասիլյասը, ով ներկայումս հանդես է գալիս «Պորտու»-ում, պարգևատրվել է սպորտի բնագավառում Իսպանիայի բարձրագույն պետական շքանշանով:
Լեգենդար դարպասապահին պարգևը հանձնել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոն:
«Շնորհակալ եմ այս շքանշանի համար: Այն նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր հավատացել են և կարիերայիս տարբեր փուլերում սատարել են ինձ:
Հուսով եմ՝ կարիերաս ավարտելուց հետո կհիշվեմ ոչ միայն իմ մարզական նվաճումներով, այլ նաև հասարակությանը մատուցած ծառայություններիս համար»,- ասել է Կասիլյասը:
Արարողությանը ներկա է եղել նաև Կասիլյասի կինը, իսպանացի հեռուստահաղորդավարուհի Սառա Կարբոներոն:







































