Saturday, 04 07 2026
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո

ՖԱՖ-ը պատասխանել է Ռուբեն Հայրապետյանին

«Հայկական առաջին ճակատը» (ՖԱՖ) պատասխանել է Ռուբեն Հայրապետյանի նամակին:

«Մոտ մեկ ամիս առաջ, ներկայացնելով պահանջներ՝ ուղղված ՀՖՖ-ին, մենք առաջարկեցինք ելքի ճանապարհ՝ հավաքականում խաթարված մթնոլորտի և անփառունակ խաղերի շարանը հաղթահարելու համար: Ակնկալում էինք պահանջների քննարկում, առարկայական գործողություններ, ծանրագույն վիճակից դուրս գալու ելքերի որոնում:

Մրցաշրջանի վերջին խաղից անցել է շուրջ մեկ ամիս: Չկար արձագանք ՀՖՖ-ից՝ կապված խայտառակ մրցաշրջանի հետ, չկային վերլուծություններ և ծանրագույն վիճակից դուրս գալու ելքերի առաջարկներ: Երթի մասին մեր տարածած հայտարարությունից հետո խորը քուն մտած ֆեդերացիան ի վերջո արձագանքեց, իսկ արձագանքը մեղադրական ճառեր ՖԱՖ-ի հասցեին հնչեցնելն էր:

Հիշեցնում ենք, որ մեր գործողությունները գնահատողը պետք է լինեն միայն հայկական ֆուտբոլի երկրպագուն և Հայաստանի ազգային հավաքականների ֆուտբոլիստները: Չցանկանալով անդրադառնալ մեզ ուղղված սին մեղադրանքներին և մեր «խմբակի» «արկածներին» հայկական ֆուտբոլում՝ ուղղակի նշենք, որ վերջին 4 տարվա մեջ «ՖԱՖ տուրիստական շարժման» շնորհիվ, չնայած Հայաստանի վիզային և սոցիալական ծանր կացությանը, ստեղծվեց Երևանից Եվրոպայի ցանկած կետ հավաքականի կողքին խմբով լինելու, 90 րոպե աջակցելու մշակույթը, և ՖԱՖ-ի հետ մեկնելով արտերկիր՝ հայ երկրպագուն մոբիլիզացվեց նաև արտագնա խաղերի ժամանակ:

Վերջին մի քանի տարվա մեջ հավաքականի արտագնա խաղերին ՖԱՖ-ի կազմակերպած ուղևորությունների շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականին աջակցել է 1000-ից ավել երկրպագու: Եղել են դեպքեր, երբ ՀՖՖ-ն հրաժարվել է հյուրերի սեկցիայի տոմսերից, և մենք, ավելորդ բարդություններ կրելով, տոմսեր ձեռք ենք բերել մրցակից հավաքականի ֆեդերացիաների հետ խրթին բանակցություններ վարելով:

Վերջին 2 ուղևորություններին երկրպագուների քիչ թվաքանակի հետևանքով ՖԱՖ-ի բյուջեն կրել է 3000 եվրոյից ավելի կորուստ, որը կոմպենսացրել ենք մեր ուժերով, մեր նվիրյալ անդամների հանգանակությունների շնորհիվ, ի՞նչ տուրիստական գործունեության մասին է այս դեպքում ակնարկում մեր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր պաշտոնյան:

Ներկայացված երեք պահանջները ՖԱՖ-ի քմահաճույքը չէին, ՖԱՖ-ը եղել է ու կա անկախ կառույց, ՖԱՖ-ը երբեք քաղաքական խաղերին չի մասնակցել ու միշտ իրացրել է իր քաղաքացիական պարտքը՝ եղել է մարզադաշտում հավաքականի և սոցիալական պահանջների դեպքում ժողովրդի կողքին:

Հետագայում եթե նույնիսկ խոչընդոտվի հավաքականի խաղերի ժամանակ մեր սեկցիայի տոմսեր ձեռք բերելու գործընթացը և մուտքը մարզադաշտ, մենք մնալու ենք մեր սկզբունքներին հավատարիմ, իրականացնելու ենք մեր երթը և պահանջելու ենք բարձրակարգ մարզիչ հավաքականի համար, տարբեր կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստներին չհրավիրելու հարցի վերանայում և ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում:

Դժվար թե ողջ աշխարհի «հարյուր հազարավոր» հայ երկրպագուները չհամաձայնվեն մեր պահանջների հետ»,-ասված է ՖԱՖ-ի հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում