Այսօրվանից սկսած մինչև 2016-ի սկիզբը բրիտանուհիները փաստորեն կաշխատեն անվճար՝ տղամարդկանց և կանանց աշխատավարձերի միջև առկա անհավասարության պատճառով: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Fawcett Group բարեգործական կազմակերպության զեկույցին:
Նշվում է, որ կանայք ամբողջական դրույքով աշխատելու դեպքում տարեկան ստանում են մոտ 5000 ֆունտ ստերլինգ (7550 դոլար) ՝ ավելի քիչ, քան տղամարդիկ:
Այս տարի, այսպես կոչված, «Հավասար վճարման օրը», որը նշանավորում է այն պահը, որից հետո կանայք աշխատավարձերի գենդերային անհամապատասխանության պատճառով «անվճար են աշխատում», սկսվել է տարեվերջից 52 օր առաջ. անցյալ տարի դեկտեմբերի ավարտին մնացել էր դեռ 56 օր:











































