ԴԱԻՇ-ի ցանցահենների խումբը, որն իրեն անվանում է «Կիբերխալիֆաթ» (Cyber Caliphate), համացանցոմ հրապարակել է ԱՄՆ ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի և ԱԱԳ-ի (Ազգային անվտանգության գործակալություն) ղեկավարների անձնական տվյալներն ու հեռախոսահամարները: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Պարբերականի տվյալներով՝ «Կիբերխալիֆաթը» նաև կարողացել է կոտրել Twitter-ի 54 հազար էջ և բաց հասանելիությամբ հրապարակել օգտատերերի անուններն ու անձնական գաղտնաբառերը:
Իր գործողությունները «Կիբերխալիֆաթն» անվանել է «վրեժ խմբի հիմնադրի՝ բրիտանացի Ջունաիդ Հուսեյնի մահվան համար»: Նա ոչնչացվել է օգոստոսին ամերիկյան անօդաչուի հաջող գրոհի արդյունքում:








































