Ամիսներ շարունակ հոսանքի թանկացման դեմ պայքարի շնորհիվ հոկտեմբերի 1-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունն ու ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանը փոխհատուցելու են սակագնային տարբերությունը, սակայն միայն այն բնակիչների համար, ում ամսական սպառած հոսանքը չի գերազանցի 250 կիլովատտը:
Առջևում ձմեռ է, և պարզից էլ պարզ է, որ այն քաղաքացիները, ովքեր մտադիր են իրենց բնակարանը ջեռուցել հոսանքով, չեն կարողանա օգտվել կառավարության այս «շռայլ» սուբսիդիայից:
Հոսանքի թանկացման դեմ պայքարող, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը համոզված է՝ կառավարության այս քայլը միտված էր ժողովրդի մոտ բարի կերպար ձևավորելուն:









































