Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա այցով Հայաստանում է Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովի «Ժողովրդական կուսակցության» փոխնախագահ Մայոր Տորեյխոն:
Այսօր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանից տեղեկացանք, որ կողմերը «Մարիոթ» հյուրանոցում սեմինար են անցկացրել, որը գլխավորել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ որպես կուսակցության գործադիր մարմնի անդամ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև գործադիրի այլ ներկայացուցիչներ: Իսկ հանդիպման թեման եղել է անցումը ժողովրդավարության արժեքների մոդելներին անցումային հասարակություններում:









































