Georgia Online-ի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրն «ունի» բավականաչափ գազ, որպեսզի Եվրոպային գազ մատակարարի նաև 100 տարի անց:
«Ադրբեջանն ունի գազի մեծ պաշարներ։ Անգամ 100 տարի անց կարող է գազ մատակարարել ոչ միայն իրեն, այլև հարևաններին ու Եվրոպային։ Ադրբեջանում ստեղծվել է հանձնաժողով՝ կապված տարանցիկ բեռների հետ։ Մենք ցանկանում ենք Վրաստանի հետ իրականացնել միասնական քաղաքականություն բեռնափոխադրումները մեծացնելու համար»։
Լրատվամիջոցը հայտնում է, որ Ալիևի այս հայտարարությունը տվյալ դեպքում հանդիսանում է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի այն հայտարարության պատասխանը, որ Ադրբեջանը հնարավորություն չունի կոմերցիոն գազ մատակարարել Վրաստանին, ինչի համար էլ իրենք բանակցություններ են վարում ռուսական «Գազպրոմի» հետ։










































