Սըր Էլթոն Ջոնը շարունակում է ծրագրել Ռուսաստան այցելություն` նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գեյերի և լեսբուհիների իրավունքները քննարկելու համար: Այս մասին նա ասել է BBC-ի հետ հարցազրույցում:
«Հենց որ իմ օրակարգում ժամանակ գտնեմ, որը կհամընկնի նրա աշխատակարգի հետ, ես Մոսկվա կմեկնեմ և կհանդիպեմ նրա հետ»,- ասել է սըր Էլթոնը:
2013-ին Պուտինն օրենք է ստորագրել, որը զգալի տուգանքներ է նախատեսում «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզի» համար անչափահասների շրջանում, որն իրավապահ կազմակերպությունները քննադատել են որպես խտրական և գեյերի, լեսբուհիների, բիսեքսուալների և տրանսգենդերների նկատմամբ սադրանքներ հրահրող:







































