Թուրքիան Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ ցամաքային ռազմական գործողություններ կսկսի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն՝ փոխանցում է Milliyet-ը։
Նրա խոսքով՝ ցամաքային գործողությունները կարող են սկսվել առաջիկա օրերին։
Սինիրլիօղլուի խոսքով՝ բոլոր երկրները պետք է ջանքեր ներդնեն սպառնալիքի վերացման համար, որն իրենից ներկայացնում է ԴԱԻՇ-ը։
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ը լուրջ սպառնալիք է նաև Թուրքիայի համար, և Անկարան Հյուսիսային Իրաքի վարչակազմին կցուցաբերի լիարժեք աջակցություն այդ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։










































