Euronews հեռուստաալիքի փոխանցմամբ`Թուրքիայի իշխանությունները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Իզնիկ լճի հատակին գտնվող վաղեմի բազիլիկան վերածելու են ստորջրյա թանգարանի։ Այն պատահաբար հայտնաբերվել է 2014 թվականին և թվագրված է 5-րդ դարին։
Հետազոտողները բազիլիկան հայտնաբերել են ուղղաթիռից քարտեզագրական լուսանկարներ իրականացնելիս։ Շինության ավերակները գտնվում են 1.5-2 մետր խորության վրա։ Ենթադրվում է, որ այն ջրի տակ է անցել 740 թվականին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ։ Բազիլիկայի տարիքը գնահատվում է 1600 տարի։
Բուրսայի նահանգապետ Ռեջեփ Ալթեմեն հայտարարել է, որ իրենց նպատակն այն է, որ այդ ավերակները մատչելի դառնան բոլորի համար, և այդ նպատակով դրա շուրջ պետք է հավաքեն ապակե գմբեթ, որպեսզի այցելուները կարողանան տեսնել ստորջրյա ճարտարապետական թանգարանը։









































