Thursday, 02 07 2026
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան

Սիրիայի ասորական և հայկական հաստատությունները բողոքի համատեղ հայտարարություն են ընդունել

Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսում՝ Հասաքեի նահանգում, քրդական «Ժողովրդավարական Միություն» կուսակցության (PYD) կողմից ինքնավար հռչակված Ջիզրե գավառի իշխանությունների և շրջանի ասորի ու հայ բնակչության միջև լուրջ տարակարծություններ են ծագել: Ասորական և հայկական հաստատությունները համատեղ հայտարարությամբ պախարակել են գավառի իշխանություններին, որոնք խախտում են իրենց իրավունքները:

Ասորական և հայկական 16 հաստատություններ բողոքում են մի շարք կարգադրությունների դեմ՝ հայտնելով, թե չեն ենթարկվելու և նրանց թույլ չեն տալու, որ շրջանի քրիստոնեապատկան ինչքերը օգտագործվեն այլոց կողմից ևս:

Բողոքի հայտարարության մեջ առաջ են քաշված հետևյալ չորս հարցերը.
– Մասնավոր և պետական դպրոցների համար կրթական նոր ծրագիր
– Երիտասարդների պարտադիր զորակոչ
– Հատուկ տուրքի կիրարկման ծրագիր
– Ասորիներին և հայերին պատկանող ինչքերի գրավում

Գավառի իշխանությունները օրենք են ընդունել «Արտագաղթածների ինչքերի մասին», ըստ որի՝ պիտի գրավվենն բոլոր այն կարողությունները, որոնք պատկանում են մարտերի պատճառով շրջանից փախուստի դիմած անձանց, որոնց մեծամասնությունը քրիստոնյաներ են:

Հայտարարության հեղինակների խոսքով՝ այս օրենքը հակասում է Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրին: Նրանք նշում են, որ ճիշտ չէ որպես «դավաճան» դիտարկել նրանց, ովքեր հարկադրված են գաղթել՝ դատապարտելով «կարոտյալներին օգնելու» պատրվակով նրանց ինչքերը գրավելու այս փորձը: Նրանք նկատել են, որ շրջանի ինչքերի 35%-ը պատկանում է քրիստոնյաներին, և իշխանությունները իրենց այս քայլով միտում ունեն փոփոխության ենթարկել շրջանի ժողովրդագրական համայնապատկերը:

Համատեղ հայտարարության հեղինակների խոսքով՝ իրենք այս նոր արտոնություններին և ապօրինի տուրքերին պիտի չանսան և իրենց համար միշտ ի զորու կմնան Սիրիա պետության կողմից հաստատված արտոնություններն ու տուրքերը:

Հայտարարությունը ստորագրել են 16 հաստատություններ՝ շրջանի հայկական, քաղդեական և ասորական եկեղեցիները, Ասորական ժողովրդավարական կազմակերպությունը, Սիրիայի քրիստոնյա երիտասարդության կենտրոնը և այլն…:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում