Ամերիկամետ նոր կոալիցիան՝ Սիրիական ժողովրդավարական ուժեր անվանումով, գոյություն ունի միայն թղթի վրա և կենսունակ չէ: Այս մասին գրում է Մերձավոր Արևելքում The New York Times-ի թղթակից Բեն Հաբարդը:
Մի քանի օր անց այն բանից, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը չեղարկեց Պենտագոնի ձախողված ծրագիրը՝ սիրիացի զինված ապստամբներին նախապատրաստելու ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին Սիրիայում ցամաքային ուժեր ստեղծելու նոր փորձի մասին՝ ջիհադիստների դեմ պայքարելու համար՝ գրում է Հաբարդը:
«Սակայն հյուսիսային Սիրիայում հարցազրույցների և Սիրիական ժողովրդավարական ուժեր կոչվող դաշինքի առաջնային դիրքեր այցելությունների 10 օրերը հասկացրեցին, որ մինչ օրս այն գոյություն ունի միայն թղթի վրա, և որ քաղաքական կամ նյութատեխնիկական խնդիրները, որոնց նա բախվում է, ուղղակի ապշեցուցիչ են»,- գրում է թղթակիցը:





































