Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ՝ շվեդական EQT ներդրումային խումբը լյուքս դասի սմարթֆոններ արտադրող Vertu բրիտանական ընկերությունը վաճառել է չինացի ներդրողներին։
Vertu-ն հայտարարել է, որ Հոնկոնգում տեղակայված Godin Holdings հիմնադրամը միջազգային մասնավոր ընկերությունների հետ համատեղ գնել է Vertu-ն։ Գործարքի պայմանները չեն հրապարակվում։
Vertu հեռախոսի առաջին մատակարարումները սկսվել են 2002 թվականին։







































