«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է, և արդյունքները հայտնի են: Այս մասին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, պատասխանելով այն հարցին, թե հայտնի են արդյոք ծառայողական քննության արդյունքները:
«Ես պետք է ձեզ բոլորիդ հավաստիացնեմ, որ ծառայողական քննությունն ավարտվել է, և շատ մանրամասն ուսումնասիրվել է և դատապարտյալների գրավոր և բանավոր հավաստիացումները, հերքումները նրանց տված, և ես կարող եմ ամենայն պատասխաատվությամբ հայտարարել, որ ծառայողական քննության արդյունքում պարզել ենք, որ որևէ դատապարտյալի նկատմամբ, որեւէ բռնության դեպք, նաեւ նրանց մարմնի վրա եւս հետք չի եղել»,-նշեց Արփինե Հովհաննիսյանը:









































