Գերմանական փոքր գյուղը, որում ապրում է 102 մարդ, ստացել է հանձնարարական՝ տեղ գտնել 750 փախստականի համար, քանի որ երկիրը ուժերի ներածի չափով փորձում է ապաստան տրամադրել սահմանը հատող մեծաթիվ մարդկանց։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Երկուշաբթի գիշերը Ներքին Սաքսոնիայի Սումտե գյուղ են ժամանել հարյուրավոր փախստականներ։ Գյուղը կազմված է մեկ փողոցից, որում գտնվում են ֆերմերների տները, չկան խանութներ, դպրոցներ, ոստիկանություն։
Գյուղի բնակիչները ենթակառուցվածքը գնահատում են զրոյական։ Հասարակական տրանսպորտ գրեթե չկա։
Ավելի վաղ գերմանական Բունդեսթագը ընդունել է միգրացիոն օրենսդրական փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել նոյեմբերի 1-ից և էականորեն խստացրել ներգաղթյալներին ապաստան տրամադրելու կանոնները։







































