Հետագա 5 տարիների ընթացքում աշխարհում բանկային քարտերի միջոցով վճարումներ ընդունող կետերը երկու անգամ կավելանան: Այսպես, 2014-ի վերջին աշխարհում կար 46․6 մլն առևտրային կետեր, որտեղ հնարավոր էր քարտով վճարումներ կատարել, իսկ արդեն 2020-ին դրանց թիվը կհասնի 90․3 մլն-ի, տեղեկացնում է psm7.com-ը:
Վերլուծաբանների գնահատականներով՝ հիմնական աճը կարձանագրվի Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Չինաստանում և Հնդկաստանում: Աճը կապահովի ոչ թե խոշոր քաղաքների ընդլայնմամբ, այլ տերմինալների ներդրման հաշվին:






































