Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարել է արտակարգ իրավիճակ սահմանելու մասին՝ ուժեղ անձրևների և ջրհեղեղի հետ կապված: Al Jazeera հեռուստաալիքի հաղորդմամբ՝ առատ տեղումների պատճառով երկրի մի քանի խոշոր քաղաքներում գետերը դուրս են եկել ափերից, և ջուրը խառնվել է գերլցված անձրևային թափոններին ու կոյուղուն: Մասնագետները խոսում են հարյուրավոր զոհերի մասին:
Կառավարության ղեկավարի հրահանգով աղետի դեմ պայքարի համար մոբիլիզացվել են նախարարությունների, հատուկ ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները, կամավորներ են ներգրավվում:
Մի քանի օր Բաղդադում և երկրի մի քանի այլ շրջաններում անասելի ուժեղ անձրևներ են եկել, որոնք մաշված ենթակառուցվածքի հետ հանգեցրել են ջրհեղեղների: Մայրաքաղաքում շատ փողոցներ ու տներ են հեղեղվել: Առանձնակի վատ վիճակում են հեռավոր տարածքների բնակիչները, ուր գնում են իրաքցիները երկրի հյուսիսից և հյուսիս-արևմուտքից, որտեղ կռիվ է ընթանում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ:
Միաժամանակ, օդերևութաբանական կանխատեսումը լավատեսության առիթ չի տալիս. մոտ ժամանակներս սպասվում են ոչ պակաս ուժեղ անձրևներ:








































