Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը նշել է, որ «Ռեալ»-ը ցանկանում է 11-րդ անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
«Մեր թիմը գերազանց աշխատանք է կատարում: Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը հիանալի նվաճում էր: Այժմ ձգտում ենք նվաճել տիտղոսը 11-րդ անգամ:
Քրտնաջան աշխատում եմ և ջանասիրաբար մարզվում՝ «արքայական ակումբ»-ի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար: Շնորհակալ եմ բոլորին»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Նավասի խոսքերը:







































