Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճաների նախարար Արմեն Երիցյանը վստահեցնում է, որ վարչական լծակները չի օգտագործելու իշխանության օգտին քվեարկություններ կորզելու նպատակով։
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հարցին, թե այդ դեպքում ինչու են իրեն ընդգրկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ-ի կենտրոնական շտաբում՝ որպես տեղակալ, Երիցյանը պատասխանեց. «Բոլորին նշանակել են, ես էլ առաջարկել եմ՝ ես էլ աշխատեմ այդ ուղղությամբ: Ինչո՞ւ պիտի հրաժարվեի, ժամը 6-ից հետո ես իրավունք ունեմ զբաղվել դրանով»։









































