Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկությունում հայտնի են երրորդ տուրի զույգերը:
Վիճակահանության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում կմրցակցի «Աուգսբուրգ»-ի հետ:
Մյունխենի «Բավարիա»-ի մրցակիցն է «Դարմշտադտ»-ը, իսկ «Շտուտգարտ»-ի՝ «Բրաունշվայգ»-ը: Գերմանիայի գավաթի խաղարկության հերթական տուրի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 15-ին և 16-ին:







































