PIA Novosti-ի փոխանցմամբ՝ Լոնդոնում պաշտոնապես մեկնարկել է Ծննդյան սեզոնը: Օքսոֆորդ-սթրիթում կիրակի երեկոյան հանդիսավոր արարողության ժամանակ վառվել են տոնական լույսերը:
Ավանդաբար լուսավորությունը միացնելու պատիվը տալիս են աստղերից մեկին: Այս անգամ այդ պատվին արժանացել է ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգը:
Այնտեղ վառվել են մոտ 500 ոսկե և արծաթե լապտերներ՝ ազդարարելով խանութներում սկսվող տոնական վաճառքների և ակցիաների մասին:










































