Բուքինգհեմյան պալատի պատերի մոտ արքայազն Հարին հանդիպել է 6 զինծառայողների հետ, ովքեր 1600 կիլոմետրանոց արշավ են կատարել` այն ավարտելով պալատի պատերի տակ: Հարին դուրս է եկել ողջունելու այդ մարդկանց, ովքեր ոտքով 72 օրում անցել են1600 կմ: Ուշադրության արժանի է, որ այդ բոլոր մարդիկ ֆիզիկական վնասվածքներ ունեն` ստացած ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, հայտնում է spletnik.ru-ն:
Հարին հիանում է նրանց հոգու ուժով, որոնց թվում կա մի աղջիկ: Ինչպես երևում է լուսանկարներից, արքայազնը անկեղծ ուրախությամբ գրկում է բոլորին:













































