Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի գիշերային ակումբում հրդեհի զոհերի թիվը հասել է 29-ի: Այս մասին հաղորդում է Evenimentul պարբերականը:
Առողջապահության նախարարի խոսքերով՝ 146 տուժածներից մոտ 80-ի վիճակը ծայրահեղ է և լուրջ:
Colectiv գիշերային կումբում հրդեհը բռնկվել է շաբաթ գիշերը՝ հրավառության շոուի ժամանակ:





















































